Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Էժան թեյն ավելի շատ ֆտոր է պարունակում. 1in.am

Էժան թեյն ավելի շատ ֆտոր է պարունակում. 1in.am

Բրիտանացի փորձագետները Tea Advisory Panel-ից պարզել են, որ թեյի էժան սորտերը ատամների համար օգտակար ավելի շատ ֆտոր են պարունակում: Հետազոտության տվյալների համաձայն՝ թեյի էժան խառնուրդները և առանց կոֆեինի ըմպելիքներն ավելի շատ ֆտոր ունեն, որի աղբույրը հողն է, որտեղ աճեցվում է թեյը, հայտնում է kedem.ru-ն: Այսպես, սուպերմարկետում գնված էժան թեյի մեկ լիտրը պարունակում է մոտավորապես 6 մգ ֆտոր, մինչդեռ օգտագործման համար խորհուրդ տրվող օրական նորման 7 մգ է: Մասնագետների խոսքով՝ օրական մոտավորապես 4 բաժակ թեյի օգտագործումը մարդկանց ապահովում է ֆտորի օրական նորմայով, որն ամրացնում է ատամների էմալը և նպաստում կարիեսի կանխարգելմանը:

Նշվում է նաև, որ թեյը կարող է պայքարել կարիես և լնդերի հիվանդություն առաջացնող բակտերիաների դեմ և վերացնել բերանի տհաճ հոտը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. landtea.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ